Գաբրիելյան Գեորգի Ֆելիքսի

Գաբրիելյան Գեորգի Ֆելիքսի

Ծնվել է 1982թ. Նոյեմբերի 2-ին Երևան քաղաքում:
2004թ. գերազանցությամբ ավարտել է Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմաիրավաբանական բաժինը:
2004-2007թթ. սովորել է ասպիրանտուրա ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնում:
2005-2006թթ. աշխատել է Էկոլոգիայի, Իրավունքի և տնտեսագիտության հայ-ռուսական համալսարանում` որպես պատմության և իրավուքի դասախոս:
2006թ.-ից ՀՊՄՀ ուսանողական գիտական ընկերության նախագահն է:
2006թ.-ից աշխատում է Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում` կազմակերպչական հանձնաժողովում` որպես տարածքային կազմակերպությունների աշխատանքները համակարգող խմբի ղեկավար:
2011թ.-ից ՀՊՄՀ Գիտական խորհրդի անդամ է:
2011թ.-ից ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
2008թ.-ին արժանացել է <Դրաստամատ Կանայան> , 2009-ին` <Խաչատուր Աբովյան>-ի մեդալների:                                                                                                                                 2012թ.-ից պատմական գիտությունների թեկնածու է:                                                            

2012թ.-ից ՀՀԿ խորհրդի անդամ է:

Ամուսնացած չէ: