Հակոբյան Միհրան Տարոնի

Հակոբյան Միհրան Տարոնի

Ծնվել է 1984թ.-ի հուլիսի 15-ին Երևանում:

2004 թ.-ին ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը, 2006թ.-ին` մագիստրատուրան, 2009թ.-ին` ասպիրանտուրան։
2007-2008թթ. մասնակցել է ԵԽ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի դասընթացներին։

2003-2005թթ. թղթակցել է «Երկիր» և «168 ժամ» թերթերին: 2004թ.-ին ընտրվել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ։ 2006-2012թթ. եղել է ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետը։ 2009-2012թթ.` «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ նախագահի խորհրդական: 2011-2014թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնականը:

2014-2015թթ. աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես «Ժամը» լրատվականի պրոդյուսեր: 2015թ.-ից «Արարատ» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի գլխավոր խմբագիրն է: 2008թ.-ից դասավանդում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և Արևելագիտության ֆակուլտետներում:

Պատմական գիտությունների թեկնածու է: Պարգևատրվել է «ԵՊՀ Ոսկե մեդալով» և ՀՀ վարչապետի հուշամեդալով: ՀՀԿ խորհրդի անդամ է:

Ամուսնացած է: