Մակարյան Սերգեյ Վլադիմիրի

Մակարյան Սերգեյ Վլադիմիրի

Ծնվել է 1962 թվականի մայիսի 3-ին Ջավախքի Բարալեթ գյուղում` ծառայողի ընտանիքում:
1969թ. ընդունվել է գյուղի միջնակարգ դպրոց, իսկ այնուհետև տեղափոխվել Երևան և 1979 թ. ավարտել ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով դպրոցը:
1980թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, որն ավարտել է 1985թ.՝ ստանալով մաթեմատիկոսի որակավորում:
1983-1989թթ. ընդունվել է աշխատանքի Պետական վիճակագրական վարչության հանրապետական հաշվողական կենտրոնում՝ որպես ինժեներ-ծրագրավորող: 1989-1990թթ. «Նաիրի» ռազմականացված հակակարկտային ջոկատում աշխատել է որպես հրետանու ինժեներ, այնուհետև` պետ:
1990-1994թթ. աշխատել է Պետվարչության ԱՊՀ-ի Սփյուռքի 1-ին բաժնի վարիչի պաշտոնում:
1994-1997թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության հատուկ ծրագրերի իրագործման առաջին բաժնի վարիչի պաշտոնում, 2000թ.-ին եղել է ՀՀ ՊԵՆ Շիրակի տարածաշրջանային մաքսատան Բավրայի մաքսային կետի պետի պաշտոնակատար, իսկ 2001-2004թթ. ընդունվել է աշխատանքի ՀՀ ՄՊԿ «Զվարթնոց» մաքսատան ՈՒՄՀ բաժնում որպես պետ, այնուհետև նույն բաժնի գլխավոր մաքսային տեսուչ:
2004-2005թթ. աշխատել է Շիրակի տարածաշրջանային մաքսատան Բավրայի մաքսային կետի պետի տեղակալ, այնուհետև որպես պետ:
2005-2011թթ. զբաղեցրել է Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը:
2011թ. փետրվարի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչության պետի պաշտոնը, իսկ 2011թ. դեկտեմբերի 20-ից նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: