Միրզախանյան Աստղիկ Վլադիմիրի

Միրզախանյան Աստղիկ Վլադիմիրի

Ծնվել է 8 դեկտեմբերի, 1957թ., ք.Երևանում:
1975-1979 թթ.- Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, արդյունաբերության պլանավորման ֆակուլտետ
1979-1983 թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, արդյունաբերության պլանավորման ֆակուլտետ, ասպիրանտուրա
1992 թ. – Փարիզի Հանրային կառավարման միջազգային ինստիտուտ (IIAP), շուկայական տնտեսության հիմունքներ
1994 թ. – Սևրի մանկավարժական գիտությունների միջազգային կենտրոն (CIEP), Եվրամիության ստեղծում և ԱՊՀ հետ համագործակցություն
1997 թ. – Մյունխենի կիրառական վիճակագրության ուսուցման կենտրոն (CDC), տնային տնտեսությունների և աղքատության վիճակագրություն
2004 թ. –DevInfo տեղեկատվական բազայի կառավարման դասընթաց, (UNICEF, Ժնև)
2008 թ. – Օքսֆորդի ֆինանսական ուսուցման կենտրոն (OFT, Մոսկվա), կենսաթոշակային հիմնադրամների կառավարում
1979 թ.- ВНИИКС` Շուկայագիտության և պահանջարկի համամիութենական ԳՀԻ, կրտսեր գիտաշխատող
1981 թ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, արդյունաբերության պլանավորման ամբիոն, կրտսեր գիտաշխատող
1983-1994 թթ. – НИИЭП`Պետպլանի տնտեսագիտության և պլանավորման ԳՀԻ, խմբի ղեկավար
1992-1995 թթ. – ՀՀ Գերագույն խորհրդի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, փորձագետ
1994-1995 թթ. – ՀՀ նախագահի աշխատակազմի սոցիալ-տնտեսական հանձնաժողով, առաջատար մասնագետ
1995-1998 թթ. – ՀՀ վիճպետվարչության պետ-նախարարի տեղակալ` սոցիալ-ժողովրդագրական վիճակագրության ոլորտների պատասխանատու
1998-2006 թթ. – ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, «Սոցիալական մոնիտորինգի համակարգի ստեղծում» ծրագրի ղեկավար, ԱՀՌԾ հանրային կառավարման, մոնիտորինգի և գնահատման խմբի ղեկավար
2006-2009 թթ. – ՀՀ Կենտրոնական բանկ, Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի մշակման աշխատանքային խմբի ղեկավար
2009 թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, նախարարի խորհրդական
2010 թ. – ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումներ» ծրագրի ղեկավարի տեղակալ
2011թ. ապրիլի 12-ից` ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի պաշտոնակատար
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: Տնտեսագիտության թեկնածու է, շուրջ 70 գիտական աշխատությունների, հոդվածների, հրապարակումների և մենագրությունների հեղինակ:
Տիրապետում է հայերենի, ռուսերենի, անգլերենի և ֆրանսերենի:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
2014թ. մայիսի 24-ից (ՀՀԿ 15-րդ համագումար) ՀՀԿ խորհրդի անդամ է:

Այրի է, ունի երկու դուստր: