Ղուլարյան Արմեն Հրանտի

Ղուլարյան Արմեն Հրանտի

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ,ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 25 սեպտեմբերի 1954թ., ք.Իջևանում

1971-1976թթ. - Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետ, մասնագիտացումը` ճարտարապետ։

1976-1980թթ. – Իջևանի շրջանային խորհրդի գործկոմ` ճարտարապետական բաժնի խմբի ղեկավար։

1980-1988թթ. – Իջևանի շրջանի գլխավոր ճարտարապետ։

1988-1990թթ. – ՀԿԿ Իջևանի շրջկոմ` արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի բաժնի վարիչ։

1990-1996թթ. – Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմ` նախագահի պաշտոնակատար։

1996-1999թթ. – Իջևանի քաղաքապետ։

1999-2014թթ.- ՀՀ Տավուշի մարզպետ։

2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ:

ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է։ Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» եւ ՀՀ վարչապետի հուշամեդալներով։ Ունի շնորհակալագրեր։ Ճարտարապետների միության անդամ է։

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Ամուսնացած է։ Ունի երկու որդի։