Սաֆարյան Մարինա Դմիտրիի

Սաֆարյան Մարինա Դմիտրիի

Ծնվել է Երևանում 1953թ.:

1971թ. ավարտել է Երևանի թիվ 76 միջնակարգ դպրոցը ՚Ոսկե մեդալովՙ և նույն թվականին ընդունվել Երևանի պետական բժշկական ինստիտուտ, որը գերազանցությամբ ավարտել է 1977թ.: Նույն թվականին ընդունվել է ասպիրանտուրա` Երևանի պետական բժշկական ինստիտուտի թերապիայի ամբիոնում:

1981թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:

1980-1985թթ. աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի թերապիայի ամբիոնում` որպես գիտաշխատող:

1985թ. աշխատանքի է անցել տուբերկուլոզի ամբիոնում` որպես ասիստենտ, 1993թ.` որպես պրոֆեսոր, իսկ 1994թ. մրցութային կարգով նշանակվել է ֆթիզիապուլմոնոլոգիայի ամբիոնի վարիչ:

1992թ. Տուբերկուլոզի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում (ք.Մոսկվա) պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը:

2002թ. ՀՀ ԲՈՀ-ը հաստատել է պրոֆեսորի գիտական կոչումը:
2011թ. ստացել է 2-րդ բարձրագույն կրթությունը` տնտեսագետի որակավորմամբ:
Որպես Առողջապահության համաշխարային կազմակերպության խորհրդատու` Մ.Սաֆարյանը բազմիցս գործուղվել է տարբեր երկրներ` տուբերկուլոզային ծառայության վերահսկման և բժիշկների համար միջազգային սեմինարներ անցկացնելու նպատակով:
1993-2004թթ. եղել է, իսկ 2009 թվականին վերանշանակվել ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ` ֆթիզիատրիայի գծով:

2006թ. Հայաստանի ֆթիզիատորների ասոցիացիայի նախագահն է և թերապիայի գծով ատենախոսությունների պաշտպանության գիտական խորհրդի անդամ:
2007 թվականից մրցութային կարգով նշանակվել է, իսկ 2012 թվականին վերանշանակվել ՀՀ ԱՆ ՚Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերՙ ՓԲ ընկերության տնօրեն:
Ունի ավելի քան 200 գիտական հոդվածներ, ձեռնարկներ, մենագրություններ, հեղինակային իրավունքներ և դասագրքեր ֆթիզիատրիայի և պուլմոնոլոգիայի գծով: Իր ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 5 թեզ:
Ռուսաստանի բնական գիտությունների և Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիաների անդամ է:
Մ.Սաֆարյանը ՚Проблемы туберкулеза и болезней легкихՙ ռուսական մասնագիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է:
2011թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահի կողմից արժանացել է ՚Վաստակավոր բժիշկՙ պատվավոր կոչմանը:
2012թ. ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է մեդալով:
Մ.Սաֆարյանը պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ՚Ոսկե մեդալովՙ, ՀՀ ԱՆ և ՀՀ ԿԳՆ պատվոգրերով:

Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի կողմից պարգևատրվել է ՚Ռոբերտ Կոխիՙ և ՚Եկատերինա Մեծիՙ շքանշաններով:
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: