Ղազարյան Մհեր Սամվելի

Ղազարյան Մհեր Սամվելի

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1974թ.-ի մայիսի 19-ին ՀՀ, Կոտայքի մարզի գ.Զովունիում:

2005թ.-ին սոորել է Քաղաքական Հետազոտությունների Մոսկովյան դպրոցում:

2000-2003թթ. - Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոն՝ ասպիրանտուրա:

1997-2000թթ  - Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոն՝ կլինիկական օրդինատուրա:

1991-1997թթ. - Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի Բուժական ֆակուլտետ:

1989-1991թթ. - Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանի քիմիական ֆակուլտետին կից հեռակա քիմիական դպրոց :

1980-1991թթ.  - ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Զովունիի միջն. դպրոց:

1998-2004 - Ք.Երևանի 8-րդ բուժմիավորման վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք, բժիշկ – վնասվածքաբան:

 2006-2009-  ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ:

 2009- 2010 - ՀՀ կրթության և գիտության նախարարի գլխավոր խորհրդական:

 2010 - առ այսօր - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար:

2010թ.-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է:

2009թ.-ին՝ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ լիազոր ներկայացուցիչ:

2007թ.-ին՝ ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններում ՀՀԿ լիազոր ներկայացուցիչ:

2002թ.-ից առ այսօր  - «Քաղաքացիական ծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ:

2005-2006թթ.  - ԱՀՌԾ կառավարման խորհրդի անդամ:

2005-2006թթ. - «Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ» ՀԿ նախագահի պաշտոնակատար:

1997-2005թթ.  -«Երիտասարդ բժիշկների միություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ:

1995-1997թթ.  -ԵրՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահի տեղակալ:

2009թ.-ին  պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով:

2003թ.-ին ՀՀ Վարչապետի կողմից խրախուսվել է շնորհակալագրով՝ «Երիտասարդության շրջանում իրականացվող քաղաքականության բնագավառում ունեցած վաստակի, ակտիվ գործունեության և ներդրած ավանդի համար»:

2014թ.-ից ՀՀԿ խորհրդի անդամ:

 Ամուսնացած է, ունի երկու որդի