Ալեքսանյան Սամվել Լիմինդրի

Ալեքսանյան Սամվել Լիմինդրի

ԱԺ պատգամավոր

Ծնվել է 1968թ. օգոստոսի 19-ին Երևանում:
1974թ. ընդունվել և ավարտել է թիվ 112 դպրոցը:
1988-1990թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1990թ. աշխատել է «Սանտեխարտադրում» գործարանում՝ որպես վարպետ, 1993թ.` մետաղական կոնստրուկցիաների արտադրամասի պետ:
1994-2003թթ. զբաղվել է մասնավոր գործունեությամբ:
2002թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ տնտեսագետի մասնագիտությամբ:
2007-2012թթ.`մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 14 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2012թ. մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք):
Պարգևատրվել է՝
2002թ.՝ Հայաստանի Հանրապետությունում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար մեդալով,
2013թ.՝ «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով,
2014թ.՝ ԼՂՀ Նախագահի կողմից «Վաչագան Բարեպաշտ» մեդալով,
2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջո­ցա­ռումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար ՀՀ Նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով,
2015թ. Հայոց ցեղասպանության 100 ամյակին «Հայրենիք-սփյուռք» հուշամեդալով:
Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի յոթ զավակ: