Ղուկասյան Արտյոմ Գեորգիի

Ղուկասյան Արտյոմ Գեորգիի

Ծնվել է 1972թ. հոկտեմբերի 21-ին Լենինականում:

1989թ. ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի մեխանիկայի ֆակուլտետը: Երրորդ կուրսից տեղափոխվել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ: Ուսումնառությունն ընդմիջվել է, քանի որ 1994-1997թթ. ծառայել է ռուսական բանակում:

2005-2007թթ. աշխատել է Գյումրու քաղաքապետարանում` նախ որպես տարածքային զարգացման, քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության եւ անշարժ գույքի կադաստրի բաժնի պետի տեղակալ, ապա՝ տարածքային զարգացման, քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության ու անշարժ գույքի կադաստրի եւ բնակկոմունալ տնտեսության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի տեղակալ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Անհատ ձեռներեց:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: