Սոֆոյան Հովհաննես Սերյոժայի

Ծնվել է 1964թ. սեպտեմբերի 23-ին Վրաստանի Հանրապետության Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում:

1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1981թ. ընդունվել է Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ:

1990թ. ավարտել է Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության ֆակուլտետը: Արդյունաբերական եւ քաղաքացիական շինարար:

1988-1989թթ. աշխատել է Ռուսաստանի Դաշնության Կալուգայի «Արմենիակալուգաշին» շինարարական վարչության պետի տեղակալ, 1991-2003թթ.` պետ:

2008թ. ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի 1-ին տեղակալը եւ գործադիր տնօրենն է:

2012թ. «Վիրահայերի միասնություն» հկ համանախագահ է:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: