Ֆարմանյան Սամվել Ժոռայի

Ֆարմանյան Սամվել Ժոռայի

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ

Ծնվել է 1978թ. փետրվարի 17-ին Սպանդարյան գյուղում (Շիրակի մարզ):

1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

2001թ.` ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան:

2003թ.` Լունդի համալսարանի մագիստրատուրան (Շվեդիա): Արվեստների մագիստրոս: Պատմագետ:

2004թ. ավարտել է ԵՊՀ ազգագրության ամբիոնի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու:

2011թ-ից դասավանդում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում:

2003-2005թթ. «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղում աշխատել է «Քաղաքացիական հասարակություն» եւ «Զանգվածային լրատվության միջոցներ» ծրագրերի համակարգող:

2005-2006թթ. եղել է արտաքին քաղաքականության եւ արտաքին կապերի հարցերով ԱԺ նախագահի խորհրդական:

2008թ. ապրիլին նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ, մայիսին` ՀՀ նախագահի մամուլի քարտուղար:

2010-2012թթ. աշխատել է ՀՀ հանրային հեռուստաընկերության եւ ՀՀ հանրային ռադիոընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն:

1998-2001թթ. ղեկավարել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը եւ ուսանողական խորհուրդը: 2006թ. հիմնադրել է «Շվեդիայի գիտակրթական հաստատությունների հայ շրջանավարտների ասոցիացիա» հկ-ն:

2012թ.-ից ՀՀԿ խորհրդի անդամ է:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 2 ընտրատարածքից:

Հեղինակ է «Ճապոնական հրաշքն ու ճապոնացիները» մենագրության, գիտական եւ հրապարակախոսական հոդվածների:

Պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շնորհակալագրով:

2016թ.-ից ՀՀԿ գործադիր մարմնի անդամն է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: