Կարապետյան Նաիրա Արտաշեսի

Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 25-ին Գյումրիում:

1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը: Արեւելագետ - դիվանագետ:

2002թ.` ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան:

2004-2005թթ. սովորել է Մոսկվայի «Իմիջլենդ PR» կազմակերպությունում: PR հմտությունների մասնագետ: Մասնակցել է «Քաղաքական հմտությունների զարգացում» ծրագրի դասընթացներին (2009թ., «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ուսուցողական կենտրոն, Դյուսելդորֆ եւ 2011թ., Լոնդոն):

2004թ. Հարավկովկասյան երիտասարդական ուսուցողական (թրեյներական) ցանցի (SCYTP) քաղաքական կարողությունների զարգացման դասընթացների ուսուցանող է (թրեյներ):

2005-2008թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (2008թ. հունվարից` ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն) միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում` միջազգային ծրագրերի զարգացման եւ PR պատասխանատու:

2010-2012թթ.` ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության PR պատասխանատու:

1995-1997թթ. եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երջանիկ մանուկ» ծրագրի համակարգող խմբի անդամ եւ ԵՊՀ ուսխորհրդի մշակույթի հանձնաժողովի ղեկավար:

2003-2005թթ.` ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական:

2010թ. «Կանանց ակումբ»-ի համահիմնադիր է:

2008թ. ՄԻԱԿ կուսակցության անդամ է:

2009թ.` կուսակցության խորհրդի եւ քարտուղարության անդամ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Հեղինակ է գիտական մի շարք աշխատությունների:

Ամուսնացած չէ: