Հարությունյան Խոսրով Մելիքի

Հարությունյան Խոսրով Մելիքի

Ծնվել է 1948թ.–ի մայիսի 30–ին ք. Երևանում։

1966-1972թթ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1972-1977թթ. եղել է ինժեներ, ավագ ինժեներ, խմբի ղեկավար, տեխնիկական բաժնի վարիչ Բյուրականի օպտիկա-մեխանիկական լաբորատորիայում։
1977-1984թթ.՝ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի պետ, ռադիոֆիզիկական չափումների հատուկ կոնստրուկտորական բյուրոյի փորձարարական արտադրամասի պետ, բաժնի վարիչ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայում։
1984թ.՝ արտադրական-դիսպետչերական բաժնի պետ «Հայավտո» գործարանում։
1984-1986թթ՝Աշտարակի թիվ 2 «Անուշ» կարի ֆաբրիկայում նշանակվել է և աշխատել է տնօրեն, 1986-1987թթ.՝ տնօրեն՝ Չարենցավանի կարի ֆաբրիկայում։
1987-1990թթ.՝ Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի նախագահ։
1990-1992թթ.՝ ՀՀ Գերագույն խորհուրդ՝ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
1992-1993թթ. եղել է ՀՀ վարչապետ, 1993-1996թթ.՝ ՀՀ Գերագույն խորհուրդ (Ազգային ժողով)՝ պատգամավոր, ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի քարտուղար, պետաիրավական մշտական հանձնաժողովի անդամ։
1996-1998թթ.՝ ՀՀ կառավարություն՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։
1998-1999թթ. ՝ՀՀ Ազգային ժողովի նախագահ։
1999-2000թթ. ՝ՀՀ տարածքային կառավարման նախարար։
2000-2002թթ.՝ՀՀ նախագահի խորհրդական, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ, միջոցառումների գլխավոր համակարգող։
2009թ.՝ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ։
2012թ. մայիսին ընտրվել է ԱԺ պատգամավոր։

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ