Հովսեփյան Ռուբեն Գառնիկի

Հովսեփյան Ռուբեն Գառնիկի

Ծնվել է 1958թ. օգոստոսի 28-ին Երեւանում:

1982թ. ավարտել է Երեւանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումը: Տեխնիկ-էլեկտրիկ:

2005թ. ավարտել է Մոսկվայի ոչ առեւտրային ինքնավար կազմակերպության եւ ձեռներեցության միջազգային ակադեմիայի (ինստիտուտի) Երեւանի մասնաճյուղը, իրավաբան:

1973-1982թթ. «Էլեկտրասարք» արտադրական միավորումում աշխատել է որպես փականագործ:

1982-1986թթ. «Ռեմդետալ» գործարանում` բարձր կարգի փականագործ:

1986-1989թթ. «Ռեմդետալ» գործարանում`արտադրամասի վարպետ:

1990-1996թթ. եղել է «Բասեք» կոոպերատիվի նախագահ:

1997-1998թթ.` Հարավարեւմտյան թաղամասի «Սպասարկում թիվ 2» ԲՇՏ-ի պետ:

1998-2004թթ. աշխատել է «Երեւանի էլեկտրացանցեր» ՓԲԸ «Մաշտոց» մասնաճյուղի տնօրենի տեղակալ, ապա` «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն:

2004-2006թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավար:

2006-2009թթ.` Երեւանի Աջափնյակ համայնքի, 2009-2012թթ.` Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 6 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: