Մարաբյան Մարինե Գևորգի

Ծնվել է 1976թ. օգոստոսի 26-ին Երեւանում:

1998թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը: Արեւելագետ: Բանասեր:

1998-1999թթ. «ՍԵՄ ԵՎ ԿՈ» ընկերությունում աշխատել է թարգմանիչ, ապա` մենեջեր:

1999-2000թթ. «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ-ում` տեխնոլոգ:

2000-2002թթ. «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ում` միջազգային հարաբերությունների գծով մասնագետ:

2002-2003թթ.` ՍՊԸ նախագահի գործերի կառավարիչ:

2003-2005թթ.` եղել է «Մասիս Տոբակո» Մ.Վ. հայ-հունական ՀՁ ՍՊԸ առեւտրային գծով տնօրեն,

2005-2012թթ.` «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ՍՊԸ գործադիր տնօրեն:

2006-2012թթ. համատեղության կարգով ղեկավարել է «Մասիսի Գոֆրոտարա» ՍՊԸ-ն:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 40 ընտրատարածքից:

Ամուսնացած չէ: