Մարկոսյան Վրեժ Վարանցովի

Մարկոսյան Վրեժ Վարանցովի

Ծնվել է 1950թ. մարտի 15-ին Ապարանում:

1973-1974թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1972թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը, տնտեսագետ-հաշվապահ:

1972-1973թթ. ՀԽՍՀ ֆինանսների մինիստրությունում աշխատել է որպես վերահսկիչ:

1974-1976թթ. եղել է ՀԽՍՀ ՆԳ մինիստրության Ապարանի ՆԳ բաժնի ավագ օպերտեսուչ:

1976-1991թթ. ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունում աշխատել է ապրանքագետ, մատակարարման բաժնի պետ, տպարանի տնօրեն, հրատարակչության տնօրեն:

1997-2012թթ. եղել է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրեն:

Պարգեւատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով (2006թ.), Թեքեյան մշակութային կենտրոնի «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով (2007թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2010թ., ՀՀ):

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 14 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ: