Բաղդասարյան Ռուսլան Շահենի

Բաղդասարյան Ռուսլան Շահենի

Ծնվել է 1980թ. հունիսի 28-ին Երևանում։

1997թ. ավարտել է Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը (Երևան) և ընդունվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։

2001թ. ավարտել է համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի կոչում։

2002թ. ընտրվել է Դավթաշեն համայնքի ավագանու անդամ և գործունեություն է ծավալել ավագանու կազմում մինչև 2005թ.։

2005-2006թթ. եղել է Դավթաշենի թաղապետի տեղակալ։

2006-2007թթ. եղել է Դավթաշենի թաղապետի խորհրդական։

2008թ. ընտրվել է Դավթաշեն համայնքի ավագանու անդամ։

2009թ. ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։ Ավագանու կազմում գործունեություն է ծավալել մինչև 2012թ.։

2010-2012թթ. աշխատել է ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։ Սկզբում՝ որպես Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժնի պետ, այնուհետև՝ որպես Արաբկիր սպասարկման գրասենյակի պետի տեղակալ։

2012թ. մայիսի 22-ին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։

Կուսակցական պատկանելությունը՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն։

Ամուսնացած է, ունի 2 դուստր։