Հակոբյան Խաչիկ Վանուշի

Հակոբյան Խաչիկ Վանուշի

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1982թ հունվարի 24-ին Երևան քաղաքում:
1995-1997թթ. սովորել է «Քվանտե վարժարանում:
1997-1998թթ. սովորել է ՀԳԱ հենակետային վարժարանում:
1998-2000թթ. եղել է ՙԲնապահպան տնտեսագետներ՚ երիտասարդական միության անդամ:
1998-2003թթ. սովորել է ՀԳԱ-ի անասնաբուժական բժշկաgիտության ֆակուլտետում, ավարտել է gերազանցությամբ:
2000-2007թթ. եղել է ՙԲնապահպան տնտեսագետներ՚ երիտասարդական միության նախագահ:
2003-2004թթ. եղել է ՙՃեմարանականների միություն՚ ՀԿ փոխնախագահ:
2003-2005թթ. եղել է ՀԳԱ Աgրոgիտասփյուռ դեպարտամենտի պատանեկան ակումբների կամավոր:
2003-2005թթ. աշխատել է ՀԳԱ Աgրոgիտասփյուռ դեպարտամենտի պատանեկան ուսուցողական ճամբարներում որպես բնապահպանության ուսուցանող:
2003-2005թթ. ՀԳԱ Աgրոgիտասփյուռ դեպարտամենտի պատանեկան ծրաgրերի խորհրդատու:
2003-2006թթ. եղել է ՀԳԱ թերապիայի և վիրաբուժության ամբիոնի ասպիրանտ:
2003-2008թթ. ղեկավարել է ՙԿանաչ դար՚ պատանեկան ակումբը:
2004թ. նշանակվել է Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 176 միջնակարգ դպրոցի – ՙԿանաչ դար՚ բնապահպանական ակումբի ղեկավար:
2004-2011թթ. եղել է ՙՇիրակացու ճեմարան՚ ՓԲԸ փոխտնօրեն:
2004-2012թթ. նախագահել է ՙՃեմարանականների միություն՚ ՀԿ-ն:
2004-2012թթ. եղել է ՙՙԵրևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան՚ կրթահամալիր՚ ՓԲԸ փոխտնօրեն:
2005թ. նշանակվել է ՙՇիրակացու ճեմարան՚ հիմնադրամի տնօրեն:
2007-2009թթ. սովորել է Երիտասարդ առաջնորդների դպրոցում:
2008թ. եղել է ՙԵրիտասարդ առաջնորդների դպրոց՚-ի խորհրդի անդամ:
2009թ ընտրվել է ՀՀ հանրային խորհրդի Սփյուռքի ենթահանձնաժողովի անդամ:
2012թ. նշանակվել է ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ:
Արժանացել է ՀՀ ԱԺ ոսկե ՙՊատվո Մեդալ՚-ի, ՙԵրևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան՚ կրթահամալիրի ՙԱնբասիր ծառայությունների՚ համար ոսկե մեդալի, Երևանի քաղաքապետի շնորհակալագրի, ՀԳԱ անասնաբուժական գիտաժողովի մրցանակի կրող է, բարձր առաջադիմության համար արժանացել է ՀԳԱ դիպլոմի, հասարակական բարձր ակտիվության համար արժանացել է ՀԳԱ շնորհակալագրի:
2014թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2014թ. մայիսի 24-ից (ՀՀԿ 15-րդ համագումար) ՀՀԿ խորհրդի անդամ է:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: