Մալխասյան Արարատ Ցոլակի

Մալխասյան Արարատ Ցոլակի

 Ծնվել է 1948թ. մարտի 29-ին Հոկտեմբերյան (Արմավիր) քաղաքում:

1970թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1973թ.` Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան: Քիմիկոս: Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

1974թ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտում կրտսեր գիտաշխատող:

1974-1993թթ. աշխատել է «Նաիրի» ԳԱՄ-ում, Պոլիմերների համամիութենական ԳՀԻ-ում` ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի պետ:

1993-2000թթ. աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Պարեն» ԳԱՄ ՊՓԲԸ տնօրեն:

2000-2002թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վարչության պետ:

2002-2003թթ. աշխատել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ:

2003թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի, Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողով անդամ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ:

2006թ. հունիսի 13-ին նշանակվել է ԵՊՀ պրոռեկտոր:

1998թ. սեպտեմբերի 10-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԿԱՑՈՒԹՅԱՆ անդամ է:

1999թ. հունվարի 30-ին (ՀՀԿ 5-րդ համագումար), 2001թ. հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003թ. հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համագումար), 2005թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: