Մարտիրոսյան Ռազմիկ Մարտիրոսի

Մարտիրոսյան Ռազմիկ Մարտիրոսի

Ծնվել է 1959թ. մայիսի 24-ին, Արարատի մարզի Ոսկետափ (Շիրազլու) գյուղում:
Երկրապահ կամավորականների միության և ՀՀԿ անդամ է:

1976թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, որն ավարտել է 1981թ.:

1981-1984թթ. աշխատել է Ոսկետափի միջնակարգ դպրոցում` պատմության ուսուցիչ:

1984-1985թթ. աշխատել է դպրոցի կազմակերպիչ և ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի կազմբաժնի հրահանգիչ:

1985-1987թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում՝ որպես սպա, քաղաշխատող:

1987-1988թթ., զորացրվելուց հետո, աշխատել է Արարատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում` կազմակերպիչ:

1988-1993թթ. աշխատել է Արարատի շրջանի Եղեգնավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն:

1992թ. դեկտեմբերին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր, 1993թ.` տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

1995թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ 1998թ. մարտից` ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:

1999թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ հունիսի 16-ին նշանակվել է ՀՀ սոցապ նախարար, աշխատել մինչև 2000թ. փետրվարը: Ապա նորից նշանակվել է 2000թ. մայիսին և աշխատել մինչև 2003թ. մայիս: Այնուհետև աշխատել է Սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրենի տեղակալ:

2003թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:

Ամուսնացած է, ունի չորս երեխա: