Մանուկյան Խաչիկ Վաղինակի

Մանուկյան Խաչիկ Վաղինակի

Ծնվել է 1959թ. օգոստոսի 2-ին Թալինի շրջանի Մաստարա գյուղում:

1985թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: Ճարտարագետ-մեխանիկ:

1977-1980թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1985թ. աշխատել է ՀԽՍՀ շինարարական արդյունաբերության նախարարության մեխանիկական գործարանում՝ արտադրամասի պետ, փոխտնօրեն, 1994թ.` «Հայջրշին» պետական կոմիտեում՝ առեւտրային վարչության պետ, «Մաքս-Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն, նախագահ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 19 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել: 

2007-2012թթ. Ազգային Ժողովի պատգամավոր  թիվ 15 ընտրատարածքում

Ամուսնացած է, ունի երեք երեխա: