Մովսիսյան Արմեն Խիկարի

Մովսիսյան Արմեն Խիկարի

ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1962 թ. հունվարի 13 - ին Կապան քաղաքում:

1983 թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտը, 1989 թ `Համամիութենական թեթեւ արդյունաբերության ինստիտուտը.:

1977 թ. աշխատել է ՀՍՍՀ առեւտրի մինիստրության «Հայառշին» վերանորոգման տրեստի Ղափանի N 1 տեղամասում բանվոր:

1983-1991 թթ. աշխատել է Ղափանի տրիկոտաժի ֆաբրիկայում վարպետ, ապա `բրիգադիր, արտադրամասի պետ, գլխավոր տնօրենի տեղակալ:

1991-1992 թթ. եղել է Կապանի քաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ:

1993-1997 թթ. եղել է Կապանի «Էլեկտրոն» գործարանի տնօրեն:

1997-1998 թթ. եղել է ՀՀ էներգետիկայի նախարարության «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ տնօրեն:

1998-2000 թթ. եղել է ՀՀ էներգետիկայի նախարարության «Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ գործադիր տնօրեն:

2000-2001 թթ. եղել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ:

2001 թ. հուլիս - դեկտեմբեր ամիսներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տեսչության պետական ​​կոմիտեի նախագահի տեղակալ:

2001 թ. ՀՀ էներգետիկայի նախարարն է:

2007 թ. հունիսի 8 - ին կրկին նշանակվել է նախարար, շարունակելով պաշտոնավարել 2007 թ. ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր կառավարությունում:

2008 թ. - ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար:

2012 թ. հունիսի 16 - ին վերանշանակվել է ՀՀ էնեգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում `շարունակելով պաշտոնավարել 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր կառավարությունում:

2013-2014թթ.- ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար:

2014թ.-ից- ՀՀ Նախագահի խորհրդական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:

2005 թ. դեկտեմբերի 17 - ին (ՀՀԿ 9 - րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22 - ին (ՀՀԿ 10 - րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10 - ին (ՀՀԿ 11 - րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:

2009 թ. նոյեմբերի 28 - ին (ՀՀԿ 12 - րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: