Մխիթարյան Արմեն Աշոտի

Մխիթարյան Արմեն Աշոտի

Ծնվել է 1961թ. ապրիլի 8-ին Երեւանում:

1990թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը,

1997թ.՝ Երեւանի «Վարդանանց» համալսարանը: Տնտեսագետ: Իրավաբան:

1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1982-1983թթ. Երեւանի հուշանվերների գործարանում աշխատել է փականագործ,

1983-1991թթ. հեռուստառադիոպետկոմում` բեմադրիչ,

1991-1994թթ.՝ «Արաբկիր-Խնուս» ՍՊԸ նախագահ:

1989-1993թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին:

1994-1999թթ. եղել է ՆԳՆ Երեւանի վարչության պետի տեղակալ, Շենգավիթի ՆԳ բաժնի պետ, ՆԳՆ քրեական հետախուզության վարչության պետ, Արաբկիրի ՆԳ բաժնի պետ,

1996թ.` ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 6 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: