Դումանյան Գուրգեն Դերենիկի

Դումանյան Գուրգեն Դերենիկի

Աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Ծնվել է 1979թ. հոկտեմբերի 13-ին, Երեւանում:

1996-2002թթ.-Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ
2002-2004թթ. - Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոն, օրդինատուրա
2004-2007թթ.- Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոն, ասպիրանտուրա
2008-2011թթ.- Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոն, դոկտորանտուրա
2005-2006թթ.-Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի օգնական
2005-2006թթ.- ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի տնօրենի տեղակալ
2006-2010թթ.-ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ` բաղադրիչի ղեկավար
2010-2011թթ.-ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար
2011-2012թթ- ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն
2012-2014թթ.-ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար
2014 թ. մայիսի 15-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ
Զինապարտ է: Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ: Ատենախոսության թեմայով հրատարակված 9 գիտական աշխատանքների, 3 ուսումնամեթոդական ձեռնարկների, տեղեկագրերի և 1 մենագրության հեղինակ:
Հայաստանի հանրապետական կուսակցություն անդամ է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: