Մկրտչյան Վարազդատ Վաղինակի

Մկրտչյան Վարազդատ Վաղինակի

Ծնվել է 1949թ. ապրիլի 4-ին Երեւանում:

1968թ. ավարտել է Երեւանի սննդի արդյունաբերության տեխնիկումը, 1994թ.՝ Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանը:

1968-1970թթ. ծառայել է բանակում:

1971-1975թթ. ընդունվել է աշխատանքի Անդրկովկասի երկաթգծի Երեւանյան բաժանմունքում բանվորական սպասարկման բաժնի առաքիչ:

1975-1983թթ. տեղափոխման կարգով նշանակվել է նույն բանվորական սպասարկման բաժնի հասարակական թիվ 8 պահեստի մառանապետ:

1983-1989թթ. տեղափոխման կարգով նշանակվել է նույն պահեստի պահեստապետ:

1989-1997թթ. երկաթգծի երեւանյան բաժանմունքի բանվորական սպասարկման բաժնի ապրանքի եւ առեւտրային բազայի տնօրենն էր:

1997-1998թթ. աշխատել է Նորք-Մարաշի թաղապետարանում աշխատակազմի ղեկավար:

1998-2009թթ. ղեկավարում էր Նորք-Մարաշ համայնքը:

2006թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։

2006-ից ՀՀԿ Նորք Մարաշի տարածքային կազմակերպության նախագահն է:

2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

2009թ. հունիսից Նորք-Մարաշ վարչական տարածքի ղեկավարն է:

Ամուսնացած է: