Կարապետյան Արմեն Սերյոժայի

Կարապետյան Արմեն Սերյոժայի

 Ծնվել է 1954թ. հուլիսի 31-ին Կապանում:

1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1980թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկական ֆակուլտետը: Ճարտարագետ-էներգետիկ: 2007թ.` Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան:

1980-1982թթ. Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայում աշխատել է արտադրամասի պետ: 1982-1991թթ.` Սյունիքի ստորգետնյա գազատարների շահագործման ծառայության պետ: 1991-1998թթ. եղել է Կապանի գազալցման բազայի տնօրեն: 1998-2002թթ.` «Հայռուսգազարդ»-ի Սյունիքի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն: 2002թ. ընտրվել եւ 2005թ. վերընտրվել է Կապանի քաղաքապետ: 2011-2013թթ. եղել է Սյունիքի մարզպետի խորհրդական:

2013թ. սեպտեմբերի 29-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից:

Պարգեւատրվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ոսկե մեդալով (2006թ.), «Մայրական երախտագիտություն» մեդալով (2007թ., ԼՂՀ):

Ամուսնացած է, ունի երկու զավակ: