Աբրահամյան Ռուբիկ Գառնիկի

Աբրահամյան Ռուբիկ Գառնիկի

ՀՀ Արարատի մարզպետ,ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1967թ. 26 մարտի , Մասիսի շրջան, գ. Այնթափում:
1985-1992թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, որակավորումը` տնտեսագետ
1983-1985թթ. – Այնթափ կոլեկտիվ տնտեսություն` բանվոր
1985թ.-ին-Դոսաֆ կենտ. կոմ. արտադրական միավորման Մասիսի մասնաճյուղ` 5-րդ կարգի էլեկտրիկ
1987-1989թթ.-«Գարուն» կարի միավորման Մասիսի մասնաճյուղ` անվտանգության գծով ինժեներ
1989-1991թթ.-Թափոնների վերամշակման Երևանի գիտաարտադրական միավորման Մասիսի մասնաճյուղ` արտադրության պետ
1992-1994թթ.-Թափոնների վերամշակման Երևանի գիտաարտադրական միավորում` տեղամասի պետ
1994-1996թթ.- Մասիսի հացի կոմբինատ` արտադրության պետ
1996-1997թթ.-ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Մասիսի էլ.ցանցեր» ՊՁ` տնօրեն
1997-1998թթ.- ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Բարձրավոլտ էլ.ցանցեր» ձեռնարկության հարավային մասնաճյուղ` տնօրեն
1998-2002թթ.- ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Բարձրավոլտ էլ.ցանցեր» ՓԲԸ` գործադիր տնօրեն
2002թ. հունվարի 12- ից փետրվարի 5 -ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն
2002թ. փետրվարի 5-ից հուլիսի 15- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ, «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն
2002-2004թթ.-ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետ
2004-2008թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
2008-2014 թթ.- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
2014 թ. մայիսի 8-ից` ՀՀ Արարատի մարզպետ
1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երեք որդի։