Աբրահամյան Ռոբերտ Հրաչի

Աբրահամյան Ռոբերտ Հրաչի

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարարության արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ

 Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 6-ին Երևանում:
1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետը:
1999-2001թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ սահմանապահ զորքերում:
2003-2008թթ. աշխատել է ՀՀԿ վերլուծական կենտրոնում՝ որպես քաղաքական վերլուծաբան:
2009թ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում՝ որպես տնօրենի խորհրդական:
2009-2010թթ. աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական:
2010թ.-ից աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ որպես արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ:
Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն

2006թ. ՀՀ Վարչապետի կողմից խրախուսվել է շնորհակալագրով:
2012թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Ադմիրալ Իսակով» մեդալով:
2003թ-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:
2014թ. մայիսից՝ ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի 2 որդի: