Ծնվել է 1968թ. սեպտեմբերի 1-ին, Երեւանում:
1992 թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 2005 թ.՝ ՀՀ կառավարման ակադեմիան` «Պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ:
1987-89թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1990-94թթ. աշխատել է «ԴԵՍՈՏ» կոոպերատիվների միավորումում՝ որպես վերստուգիչ-վերահսկիչ: 1994-95թթ. եղել է Արաբկիրի թիվ 5 շուկայի տնօրենը, 1994թ. ընտրվել է Արաբկիրի շրջխորհրդի պատգամավոր:
1995-97թթ. աշխատել է Երեւանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 միջն. դպրոցում՝ պատմության ուսուցիչ, ապա` դաստիարակության գծով փոխտնօրեն:
1996թ. ընտրվել է Արաբկիր համայնքի ավագանու անդամ: 1996-2003թթ. եղել է Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահը:
1997-98թթ. եղել է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ, 1997-2005թթ.` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ:
1999-2000թթ. եղել է Արաբկիր համայնքի ղեկավարի տեղակալ, 2002-2003թթ.` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական: Համատեղությամբ աշխատել է Երեւանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 միջն. դպրոցում՝ պատմության ուսուցիչ:
2005թ. նշանակվել է Արաբկիր համայնքի ղեկավարի տեղակալ: Նույն թվականին ընտրվել է Արաբկիր համայնքի ղեկավար:
2006թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է:
2009թ. մարտի 3-ից ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է:
2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2008թ.հոկտեմբերի 14-ից մինչև 2010թ. ապրիլի 1-ը աշխատել է որպես ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական:
2010թ. հունիսի 9-ին Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար է վերընտրվել:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: