Ակոպյան Ցոլակ Արամի

Ակոպյան Ցոլակ Արամի

 Ծնվել է 1985թ. հուլիսի 25-ին Երևան քաղաքում:
1992-2002թթ. սովորել է Երևանի Գ. Նժդեհի անվան թիվ 161 միջնակարգ դպրոցում:
2003-2007թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը:
2007-2009թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան:
2009-2012թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ ամբիոնի ասպիրանտուրան՝ պաշտպանելով <<Գործադիր իշխանությունը քաղաքական համակարգում. ՀՀ և Վրաստանի համեմատական վերլուծություն>> թեմայով թեկնածուական ատենախոսությունը:
2009-2012թթ. աշխատել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
2012թ.-ից ԵՊՀ քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ ամբիոնի ասիստենտ է /դասավանդում է Համաշխարհային քաղաքականություն, Հետխորհրդային երկրների քաղաքական գործընթացները, Քաղաքական համակարգերի կերպափոխման գործընթացները հարավկովկասյան երկրներում և այլն/:
2012-2013թթ. աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ որպես ռեկտորի խորհրդական:
2013թ. հոկտեմբերի 9-ից Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողության, երիտասարդության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորն է:
2006-2008թթ. հանդիսացել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Խորհրդի և Գիտական խորհրդի անդամ:
2008-2012թթ. հանդիսացել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ:
2008-2012թթ. հանդիսացել է ԵՊՀ գիտական խորհրդի անդամ:
2009-2012թթ. եղել է ԵՊՀ խորհրդի անդամ:
2008թ. ճանաչվել է ԵՊՀ Լավագույն ուսանող, պարգևատրվել է ԵՊՀ արծաթե և բրոնզե մեդալներով:
2012թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
2014թ. մայիսի 24-ին /ՀՀԿ 15-րդ համագումար/ ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Քաղաքական գիտությունների թեկնածու է, 10 գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ: Մասնակցել է ուսանողական և երիտասարդական գիտաժողովների և սեմինարների Հայաստանում և արտերկրում /Գերմանիա, Ֆրանսիա, Չեխիա, Իսպանիա, Ռուսաստանի Դաշնություն, Բելոռուս, ՈՒկրաինա, Վրաստան և այլն/:
Ամուսնացած է: