Արեյան Կամո Առաքելի

Արեյան Կամո Առաքելի

Քաղաքապետի առաջին տեղակալ

 Ծնվել է 1957թ. նոյեմբերի 20-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում:
1979թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1979-80թթ. աշխատել է ՀՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես տնտեսագետ:
1980-82թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1982-95թթ. աշխատել է ՀՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես գիտական աշխատող:
1995-99թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Մինչև 1997թ. մշտական հիմունքներով աշխատել է ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովում:
1997-2001թթ. եղել է Երևանի քաղաքապետի տեղակալ, 02.1998-05.1998թթ.` Երևանի քաղաքապետի պաշտոնակատար:
2001-2002թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ:
2002-2003թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ:
2003 - 2009թթ. եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
2009թ. հուլիսի 6-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:
2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
2013թ. հունիսի 15-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:

2014թ.-ից ՀՀԿ խորհրդի անդամ
Պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, Հայասանի Հանրապետության Ազգային Ժողովի պատվո մեդալով, Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, <<Երևանի զինանշան>> և <<Ֆրիտյոֆ Նանսեն>>հուշամեդալներով։
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։
Ամուսնացած է, ունի երկու երեխա: