Գևորգյան Արմեն Սերոբի

Գևորգյան Արմեն Սերոբի

 Ծնվել է 23.09.1980 թ.-ին Երևան քաղաքում:
1987-1997թթ. սովորել է Գ.Ադդարյանի անվան 133 միջնակարգ դպրոցում:
1990-1995 թթ. երաժշտական կրթություն է ստացել Երևանի Հ.Դանիելյանի անվ. համար 3 արվեստի դպրոցում:
1997թ.-ին ընդունվել է Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտի Ֆինանսահաշվային ֆակուլտետի Ֆինանսներ և վարկ բաժինը, որը ավարտել է 2002թ.-ին` ստանալով տնտեսագետ – ֆինանսիստի որակավորում: Ուսանող տարիներին զբաղվել է նաև հասարակական աշխատանքներով:
1997-2002թթ. հանդիսացել է «Նոր Նորք համայնքի ուսանողական միության» հ/կ ղեկավար:
2002-2004 թթ.-ին` ծառայել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԼՂՀ Պաշտպանության բանակի հրետանային գնդում` որպես կառավարման դասակի հրամանատար: Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի` մասնավորապես պարգևատրվել է բանակաշինության գործում ունեցած արժանի ավանդի համար:
2004թ.-ից- Հայաստանի Հանրապետական Կուսակցության շարքերում է:
2004-2006 թթ.- հանդիսացել է ՀՀԿ Նոր Նորք ՏԿ երիտասարդական կազմակերպության հիմնադիր նախագահ:
2006 թ.-ից մինչ օրս- հանդիսանում է ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության Երևանի Խորհրդի նախագահ:
2006 թ.-ից մինչ օրս- հանդիսանում է ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության խորհրդի անդամ:
Աշխատել է`
2000 – 2002թթ. «Փոքրիկ Փարիզ» համալիրի փոխտնօրեն,
2005թ. - «Նյու Սթայլ» դիզայն ստուդիա` որպես գլխավոր հաշվապահ,
2005 – 2007թթ. ՙՀամահայկական երիտասարդական միջազգային կենտրոն՚ հիմնադրամ` որպես ֆանդռայզինգի մասնագետ,
2007- 2008թթ. ՀՀ ԿԱ ՀՊԾ Արաբկիրի հարկային տեսչությունում` որպես պայմանագրային աշխատող,
2008 թ.- «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊԸ՝ որպես ֆինանանսական գծով փոխտնօրեն,
2009 - 2013 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Էրեբունի հարկային տեսչությունում` որպես հարկային տեսուչ:
2013 – 2014 թթ. - ՀՀ ԿԱ ՊԵԿ Արտաշատի տարածքային հարկային տեսչությունում` որպես ընթացիկ հսկողության բաժնի պետ:
2014թ. մինչ օրս ՀՀ ՖՆ Սևանի տարածքային հարկային տեսչությունում` որպես ընթացիկ հսկողության բաժնի պետ: