Շարմազանով Էդուարդ Հովսեփի

Շարմազանով Էդուարդ Հովսեփի

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ

Ծնվել է 1975թ. նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:

1997թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը:

2000թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան:

2006թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: Մանկավարժական գիտությունների թեկնածու: Թեման` «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները»: Մի շարք գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը եւ ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է։

1995թ. հիմնադրել է Ալավերդու ուսանողական «Զարթոնք» միությունը:

1997-1999թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավարը:

1999-2002թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում` որպես ուսուցիչ:

2002-2005թթ.` ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ:

2005-2007թթ.` ՀՀ վարչապետի օգնական:

2003թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին եւ մրցանակին՝ ՀՀ երիտասարդական քաղաքականության բնագավառում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու համար։

2005թ. արժանացել է «Հայկյան» մրցանակին՝ որպես ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար։

2006թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով:

2008թ.` «Անդրանիկ Օզանյան» մեդալով:

2009թ. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:

2011թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով եւ հուշամեդալով:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):

06.12.2011-31.05.2012թթ.` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

19.06.2007-11.07.2008թթ.` Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

11.07.2008-31.05.2012թթ.` Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ մամուլի խոսնակ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2012թ. մայիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: