Թումանյան Էլեոնորա Պավելի

Թումանյան Էլեոնորա Պավելի

ՀՀԿ Կենտրոն տ/կ կանանց խորհրդի նախագահ, Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի տնօրեն

  Ծնվել է 1958 թ. մայիսի 26-ին Երևանում:
1982 թ. ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաանգլիական ֆակուլտետը:
1975-1977 թթ. աշխատել է Վ. Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում:
1985-1989 թթ. աշխատել է Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի դաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ:
1989-2002 թթ.՝ Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրուցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի առաջին տեղակալ:
2002-2009 թթ. եղել է Երևանի Կենտրոն թաղապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և լրատվության բաժնի պետ:
2010-2011 թթ.՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ:
2011 թ. աշխատում է Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի տնօրեն:
2003 թ. ՀՀԿ անդամ է:
2012 թ.՝ ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության կորհրդի անդամ և ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ:
2012 թ. ստացել է ՀՀԿ նախագահ Ս. Սարգսյանի պատվոգիր կուսակցական, հասարակական-քաղաքական գործունեության համար:
2013 թ.՝ Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի կողմից պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալով:
Բազմաթիվ հոդվածների հեղինակ է:
2014 թ. մայիսի 24-ին (ՀՀԿ 15-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու որդի: