Խաչատրյան Սևակ Սասունի

Խաչատրյան Սևակ Սասունի

 Ծնվել է 1988 թ. հունվարի 24-ին Էջմիածին քաղաքում:
1994-2004 թթ.- սովորել և գերազանցությամբ ավարտել է Էջմիածնի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը:
2004-2008 թթ. -սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի բակալավրիատը:
2008-2010թթ.- սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրան:
2010-2013թթ.- սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի <<Բնօգտագործման տնտեսագիտություն>> ամբիոնի առկա ասպիրանտուրան՝ պաշտպանելով <<Երկրորդային ռեսուրսների օգտագործման տնտեսական մեխանիզմի կատարելագործումը ՀՀ-ում>> թեմայով թեկնածուական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2011-2013թթ.- եղել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի խորհրդական:
2013 թ.-ից- ՀՊՏՀ Բնօգտագործման տնտեսագիտություն>> ամբիոնի ասիստենտ է:
2014թ. -հուլիսից ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտորն է:
2010-2014թթ.- հանդիսացել է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ:
2011թ.-ից- Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիայի փոխնախագահն է:
2009 թ.-ից մինչ օրս- ՀՊՏՀ գիտական խորհրդի անդամ է:
2008 թ.-ից մինչ օրս ՀՊՏՀ խորհրդի անդամ է:
2006 թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
2007-2014 թթ. եղել է ՀՀԿ Էջմիածնի շրջանային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախագահ, այնուհետև ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախագահ:
2010 թ.-ից- ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամ է:
2013-2014թթ.- եղել է Երիտասարդական խորհրդարանի <<Հանրապետական>> խմբակցության ղեկավար:
2014 թ. մայիսի 24-ին /ՀՀԿ 15-րդ համագումար/ ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Տնտեսագիտության թեկնածու է, 6 գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ: Մասնակցել է ուսանողական և երիտասարդական գիտաժողովների և սեմինարների Հայաստանում և արտերկրում /Գերմանիա, Լեհաստան, Չեխիա, Բուլղարիա, Ռուսաստանի Դաշնություն, Հունգարիա, Իտալիա, Վրաստան և այլն/:
Ամուսնացած չէ: