Ճորուխյան Արա Նորիկի

Ճորուխյան Արա Նորիկի

 Ծնվել է 1984թ. հուլիսի 27-ին ք.Երևանում:
2001թ. ավարտել է թիվ 177 միջնակարգ դպրոցը:
2006թ.ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինսիտուտը` կինոօպերատրական ֆակուլտետը:
2004 -2009թթ .աշխատել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարությունում “Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն” ՊՈԱԿ-ում որպես առաջատար մասնագետ, այնուհետև`գլխավոր մասնագետ:
2009 -2011թթ.աշխատել է Երևանի Քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունում, որպես գլխավոր մասնագետ:
2011թ-ից աշխատում է Երևանի Քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունում, որպես տարածքային 3 –րդ բաժնի պետ:
2006թ. ընտրվել է ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության “Երիտասարդական հանձնախմբի” ղեկավար:
2011թ.ընտրվել է Ավանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ:
2008թ.ընտրվել է Ավան Համայնքի ավագանու անդամ:
2002թ-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է:
Ամուսնացած չէ: