Մերթարջյան Սամվել Լևոնի

Մերթարջյան Սամվել Լևոնի

 Ծնվել է 1978թ. հունիսի 20-ին, Երևանում:
1985-1992 թթ. սովորել է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 66 դպոցում:
1992-1994 թթ. սովորել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանում:
1994-1995 թթ. ավարտել է Երևանի թիվ 1 ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը:
1998-2000թթ. եղել է «երիտասարդ սոցիոլոգների ակումբ»-ի համահեղինակ-հիմնադիրը:
1998-2000թթ. ընտրվել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի փոխնախագահը:
2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետը՝ բակալավրի կոչումով:
2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես ժամկետային զինծառայող: Զորացրվել է հետևակազորի պահեստային կրտսեր լեյտենատի զինվորական կոչումով:
2003-2004թթ. աշխատել է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ում որպես սոցիալական աշխատող:
2004-2006թթ. աշխատել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության »Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես ծրագրերի վերահսկման և գնահատման բաժնի պետ :
2006 թվականից մինչ այսօր Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի փոխնախագահն է:
2006-2008թթ. աշխատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության »Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես փոխտնօրեն:
2007 թ.-ից «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի հիմնադիր նախագահն է:
2008-2009թթ. եղել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնի կառավարիչը:
2008թ. եղել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ստեղծագործական թիմի ղեկավարը:
2010-2011 թթ. եղել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի տնօրեն:
2009-2011թթ. աշխատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության »Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես տնօրեն:
2011-2012թթ. եղել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցառումների պատասխանատուն:
2011թ. եղել է Հայաստանի Հանրապետության 20 ամյակի տոնական միջոցառումների կազմակերպման աշխատակազմում, որպես Հանրապետության հրապարակում իրականացվող միջոցառումների տեխնիկական մասով պատասխանատու:
2012թ. նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական:
2013թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչումով:
2006թ. ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել է երիտասարդության ոլորտում ակտիվ գործունեության համար պատվոգրով և ժամացույցով։
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

<<Այ Դի>> բանկ, աշխատակազմի քարտուղար:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: