Մկրտչյան Սերգեյ Բորյայի

Մկրտչյան Սերգեյ Բորյայի

 Ծնվել է 1970թ. հունվարի 14-ին:
1977-1987թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 ֆիզիկամաթեմատիկական միջնակարգ դպրոցում:
1991-1996թթ. սովորել է Երևանի «Գալիք» համալսարանում՝ ստանալով իրավաբանի որակավորում:
Սովորում է Երևանի պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում բաժնի ավարտական կուրսում:
1997թ. աշխատել է Երևանի Նորք-Մարաշ համայնքի թաղապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնում՝ որպես իրավաբան:
1998թ. նույն հիմնարկում տեղափոխության կարգով նշանակվել է առևտրի, սպասարկումների և տրանսպորտի բաժնի պետ:
2001թ. նշանակվել է նույն հիմնարկի աշխատակազմի քարտուղար:
2003թ. նշանակվել է Երևանի Նորք-Մարաշ համայնքի ղեկավարի տեղակալ:
Պաշտոնը զբաղեցրել է մինչև 2009թ. հունիսը:
2008թ. հիմնադրել է «Ռ.Օ.Ս. ՕՅԼ» ՍՊԸ-ն, նշված ընկերության տնօրենն է:
2009թ. ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
Հանրային խորհրդի «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի անդամ է»:
1997թ.-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:
2012թ. «Հանրապետական կուսակցություն» խմբակցության նիստում միաձայն քվեարկությամբ ընտրվել է խմբակցության ղեկավար:
2013 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
Նույն թվականին վերընտրվել է ՀՀԿ խմբակցության ղեկավար:
2014թ.-ից ՀՀԿ խարհրդի անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: