Պետրոսյան Գեղամ Մուշեղի

 Ծնվել է 1985թ. Հունվարի 28-ին Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայքում:
2007թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և իրավագիտության բաժինը:
2007-2012թթ. սովորել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնում որպես հայցորդ:
2006-2008թթ. աշխատել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովում:
2008-2009թթ. - աշխատել է Արագածոտնի մարզի Աղձքի միջնակարգ դպրոցում,որպես պատմության ուսուցիչ:
2009- ից աշխատում է Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում` մամուլի և վերլուծության բաժնում:
2011թ-ից աշխատում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնական:
2013թ-ից-աշխատում է Հյուսիսային համալսարանում ` որպես պատմության դասախոս:
2003թ-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:
2005-2007թթ. եղել է ՀՊՄՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ:
2005-2007թթ. եղել է ՀՊՄՀ կառավարման խորհրդի անդամ:
2014թ-ի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: