Սահակյան Տիգրան Աշոտի

ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ, ՀՀԿ անդամ

 Ծնվել է 1978թ. հունվարի 13-ին Երևանում քաղաքում:
1994թ. ավարտել է Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 միջնակարգ դպրոցը:
1994-1999թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
1999-2001թթ. սովորել է ՀՀ կառավարման ակադեմիայում:
1999-2002թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրայում:
2002թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1999-2000թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող:
2001-2003թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի խմբագրությունում որպես խմբագիր:
2003- 2008թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Հասարակական-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնում որպես քաղաքական վերլուծաբան:
2008-2009թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմին կից Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում որպես արտաքին կապերի բաժնի պետ:
2009-2011թթ. աշխատել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ:
2011թ.-ից առ այսօր աշխատում է ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ:

2003թ.-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է:
2014թ. ՀՀԿ 15-րդ համագումարում ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։

2006թ.-ին ՀՀ Վարչապետի կողմից խրախուսվել է շնորհակալագրով:
2013թ.-ին պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: