Սիրունյան Ռոզա Վանյայի

Սիրունյան Ռոզա Վանյայի

 Ծնվել է 1962թ. Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում:
1969-1979թթ. սովորել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 միջնակարգ դպրոցում, հաճախել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարան:
1985թ.- ավարտել է Երևանի պետական ժողտնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
1984թ.-ից աշխատել է «Հայհամերգ» միավորումում որպես գլխավոր հաշվապահի տեղակալ: 1990թ. տեղափոխվել է Կամերային երաժշտության տուն՝ որպես գլխավոր հաշվապահ:
2000թ. աշխատանքի է անցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ և Արամ Խաչատրյան համերգասրահ ՊՈԱԿ-ում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ, իսկ 2003թ.-ից մինչ օրս՝ գլխավոր տնօրեն:
2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, 2013թ.՝ «Նարեկացի» հուշամեդալի, 2013թ.՝ Ազգային ժողովի պատվոգրի, 2013թ.` Մշակույթի վաստակավոր գործչի կոչման:
2013 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
Ամուսնաված է, ունի երկու դուստր: