Բեգլարյան Հակոբ Նորիկի

Բեգլարյան Հակոբ Նորիկի

 Ծնվել է 1959թ. օգոստոսի 1-ին, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում:
1976թ. գերազանցությամբ ավարտել է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1981թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում:
1986թ. ավարտել է Երևանի Մարքսիզմ –Լենինիզմի համալսարանը:
1986թ. վերապատրաստվել է Մոսկվայի Վ.Վ.Կույբիշևի անվ. ղեկավար կադրերի վերապատրաստման ինստիտուտում:
2002թ. վերապատրաստվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանում:
1981-1982թթ. աշխատել է Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկայում որպես ավագ տնտեսագետ:
1982-1994թթ. աշխատել է Արտաշատի պարկետի ֆաբրիկայում որպես գլխ. մեխանիկ:
1994-1998թթ. աշխատել է Արտաշատի միջշրջանային ջրմուղ կոյուղու վարչությունում որպես իրացման բաժնի պետ:
1998-2009թթ. աշխատել է Արտաշատի քաղաքապետի խորհրդական:
2009թ. մինչ օրս աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում որպես գլխավոր մասնագետ:
2013թ. պարգևատրվել է ՀՀԿ Նախագահի շնորհակալագրով:
Զինապարտ է, ԶՈւ պահեստազորի ավագ լեյտենանտ:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների:
ՀՀԿ անդամ է 1998թ.-ից, 2006թ.-ից ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահի տեղակալն է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: