Սահակյան Սարգիս Արտաշեսի

Սահակյան Սարգիս Արտաշեսի

ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 10 մարտի 1961 թ., Թալինի շրջան, գ. Դիանում:

1978-1984թթ. - Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծության ֆակուլտետ, որակավորումը` անասնաբույծ-ինժեներ։

1986-1987թթ. - Երևանի գյուղատնտեսության ինստիտուտի ղեկավար կադրերի վերապատրաստման ֆակուլտետ։

1977-1978թթ. - Թալինի շրջանի Ագարակի անասնապահական սովխոզ` բանվոր։

1984-1986թթ. – Անիի շրջանի Լուսաղբյուր գյուղական սովետ` գլխավոր զոոտեխնիկ։

1986-1992թթ. – Աղինի գյուղական սովետ` գլխավոր զոոտեխնիկ։

1993-1995թթ. – Թալինի շրջանի Ագարակ գյուղի միջնակարգ դպրոց` ուսուցիչ։

1996-1997թթ.– ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղբաժնի վարիչ։

1998թ. հունվարի 26 – ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ։

1999թ. հոկտեմբերի 4 – ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ։

2002-2009թթ. - ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ։

2009-2016թթ.- ՀՀ Արագածոտնի մարզպետ։

1999թ. մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին։ Զինապարտ է, ավագ սերժանտ։

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Ամուսնացած է։ Ունի մեկ որդի եւ երեք դուստր։