Սարգսյան Ալեքսանդր Ազատի

Սարգսյան Ալեքսանդր Ազատի

Ծնվել է 1956թ. հունվարի 10-ին ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում:

1987թ. ավարտել է Երեւանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը: Գազային տնտեսատեխնիկ:

1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1996-1998թթ. աշխատել է Երեւանի «Սիրիուս» ԸՏԲԸ տնօրենի տեղակալ, 1999-2003 թթ.` «Ավտոգազ» ՍՊԸ Ջրվեժի թիվ 7 ԱԳԼՃԿ պետ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ ): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր է  թիվ 37 ընտրատարածքից:

Գործարար:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: