Սարգսյան Սամվել Ֆրունզեի

Սարգսյան Սամվել Ֆրունզեի

Ծնվել է 1966թ. հուլիսի 17-ին Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում:

1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1992թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղմեքենայացման ֆակուլտետը: Ինժեներ-մեխանիկ:

1983-1984թթ. աշխատել է Աղավնաձոր գյուղի խորհտնտեսությունում` որպես բանվոր:
1993-1996թթ. զբաղվել է ձեռներեցությամբ:
1996-1997թթ. աշխատել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի բնակարանային եւ կոմունալ տնտեսության բաժնում` որպես գլխավոր մասնագետ:
1997-2002թթ.` մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ,
2002-2003թթ.` ՀՀ հարկային պետական ծառայության Վայքի տարածքային հարկային տեսչության պետ,
2003-2007թթ.` ՀՀ Վայոց ձորի մարզպետ:

2014թ.օգոստոսի 29-ից՝  ՀՀ վարչապետի խորհրդական

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 39 ընտրատարածքից:

Գործարար:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: