Սիմոնյան Արամ Հրաչիկի

Սիմոնյան Արամ Հրաչիկի

ԵՊՀ ռեկտոր

Ծնվել է 1955թ. մարտի 12-ին Սյունիքի մարզ, քաղաք Գորիսում:

1972-1977թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

1977-1981թթ. ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան:

1981-1983թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, այնուհետև` գիտաշխատող:

1983թ. պաշտպանել է թեկնածուական թեզը:

1993-1995թթ. եղել է ԵՊՀ գիտքարտուղար:

2000թ. պաշտպանել է դոկտորական թեզը:

1986-2000թթ.` Երևանի պետական համալսարան, ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, Հայոց պատմության ամբիոնի դոցենտ:

1995-2000թթ.` ԵՊՀ ուսումնական վարչության պետ:

2005թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:

2000-2006թթ.` Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:

2006թ. մայիսից` ԵՊՀ ռեկտոր:

ԵՊՀ ռեկտոր չէ:

Հեղինակ է հինգ տասնյակ գիտական աշխատանքների, որոնցից երեքը մենագրություններ են: Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին` մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921թթ. պատմության խնդիրներին: Մասնակցել է բազմաթիվ միջազգային, միութենական և հանրապետական գիտաժողովների:

1998թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:

2006թ. ՀՀԿ խորհրդի անդամ է:

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: