Քոթանջյան Արայիկ Յուրջանի

Քոթանջյան Արայիկ Յուրջանի

 Ծնվել է 1964թ. հուլիսի 18-ին Երեւանում:

Ավարտել է Երեւանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոֆակուլտետը: 1981-1987թթ. աշխատել է Երեւանի էլեկտրալամպերի գործարանում:

1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1987թ. հիմնադրել է «Զեփյուռ» արտադրական կոոպերատիվը, որի նախագահն է եղել:

1992թ. հիմնադրել է «ՍԱՄՎԵԼ-90»` ներկայիս «ՍԱՄԱՐԿ» ՍՊԸ-ն, որը տեխնիկական հագեցվածությամբ եւ բարձրորակ մասնագետներով կարճ ժամանակում մեծ ճանաչում ձեռք բերեց հրատարակչական բնագավառում:

եռնարկատիրական գործունեությանը զուգընթաց պաշտոնավորել է պետական հիմնարկներում:

1994-1995թթ. աշխատել է ՀՀ սոցապնախարարության Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում՝ տնօրենի տեղակալ:

1995-2000թթ. սոցապնախարարության «Զեփյուռ» հրատարակչություն ՊՓԲԸ տնօրենն էր:

2005-2009թթ. Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար

2009-2012թթ. Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի ղեկավար

2006թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։

2006-ից ՀՀԿ Զեյթունի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է:

2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

2012թ.-ից Երևանի քաղաքապետի վարչական շրջ. գծով խորհրդական

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: