Համբարձումյան Դավիթ Մհերի

 Ծնվել է 07.08.1986թ-ին, Մասիս քաղաքում:

Գերազանցությամբ ավարտել է Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոցը:

2003-2007թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան` «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ:

2007-2010թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան ` «Հանրային կառավարում» մասնագիտությամբ:

Դավիթ Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է «Գոռ և Դավիթ» ԱԿ/-ում` որպես ընկերության տնօրեն:

2011թ-ից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

2014թ-ից եղել է ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի 3-րդ վարչության պետի տեղակալ:

2015թ-ի նոյեմբերից մինչ 2016թ-ի նոյեմբեր ամիսն աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)-ում` որպես ներքին վերահսկողության վարչության պետի տեղակալ:

Դավիթ Մհերի Համբարձումյանին 2012թ-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

2012թ-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

2016թ-ի նոյեմբերի 14-ից առ այսօր զբաղեցնում է Մասիսի քաղաքապետի պաշտոնը:

Ամուսնացած է, ունի 1 դուստր և 3 որդի: