Օհանյան Դավիթ Սանասարի

Օհանյան Դավիթ Սանասարի

Ծնվել է 1965թ. հունվարի 29-ին ք. Երևանում:

1972-1982թթ. սովորել է Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 52 միջնակարգ դպրոցում:

1983թ. աշխատել է Հայէլեկտրագործարանում` որպես փականագործի աշակերտ:

1983թ. զորակոչվել է ԽՍՀՄ զինված ուժեր:

1985թ. ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել նույն գործարանում՝ որպես ֆրեզերագործի աշակերտ (ստացել 2-րդ, 3-րդ և 4-րդ կարգ):

1985թ. ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ: 1990թ. ավարտել է այն և ստացել տնտեսագետի որակավորում:

1990-ից աշխատել է Մաշտոցի շրջանի հասարակական սննդի առևտրաարտադրական թիվ 9 միավորումում` որպես ապրանքագետ, իսկ 1994-1996թթ.՝ որպես նույն ձեռնարկության փոխտնօրեն:

1997թ. հունվարի 31-ից մինչև 2008թ. հուլիսի 2-ը աշխատել է Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի առևտրի և սպասարկումների կանոնակարգման բաժնի պետ:

2008թ. հուլիսի 3-ից ստանձնել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարի պարտականությունները:

2009թ. հունիսից Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի ղեկավարն է: Մասնակցել է առևտրի և ծառայությունների, տեղական տուրքերի և վճարումների մասին օրենքների նախագծի կազմման աշխատանքներին:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահության պատվավոր անդամ է:

1998-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:

2008-ից Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության նախագահ:

ՀՀԿ խորհրդի անդամ է:

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

2013թ. հունիսի 6-ից Երևանի քաղաքապետի տեղակալ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: