Հակոբյան Վահե Ալբերտի

Հակոբյան Վահե Ալբերտի

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ

Ծնվել է 1971թ. հունիսի 12-ին ք. Երևանում
1988 - 1993թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ, ինժեներ, մասնագիտացումը՝ տեխնիկական համակարգերի կառավարում և ավտոմատացում
2002 - 2005թթ. - Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետ, իրավագետ
1993 - 1994թթ. - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչություն, սահմանապահ զորքեր
1997 - 2000թթ. - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն
2002-2011թթ. - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ
2011 - 2016թթ․ - Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, մոնիտորինգի ծառայության մասնագետ
2012-2016թթ. - «Իստ գեյթ ռեսուրսես» ՍՊԸ, տնօրեն
2013-2016թթ. - «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ, կոմերցիոն տնօրեն
2013-2014թթ. - «Ինթերնեյշնլ քոնսալթինգ» ՍՊԸ, տնօրեն
2014-2016թթ. - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ադմինիստրատիվ տնօրեն
Օգոստոս - Հոկտեմբեր 2016թ. - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ
Հոկտեմբեր 2016թ. - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ
Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով: 03.01.2017թ.-ից ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ
Ամուսնացած է, ունի երկու դուստր